Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Ամենա սիրված
Հայաստանի ապագան կախված է երիտասարդներին օգնելուց: Նման կարծիք է հայտնել ամերիկյան գործարար եւ բարերար Ռենդի Սապահ-Գուլյանը, գրում է «The Armenian Weekly»-ն: «Մեր հիմնադրամի նպատակն է հայկական երիտասարդությանը անմիջականորեն առնչվող ծրագրերի լայն սպեկտրի ստեղծումը: Կարծում ենք՝ բոլոր հասարակություններում երիտասարդությունը հիմքն է, որի վրա կարելի է շոշափլի եւ ամուր ինչ-որ բան ստեղծել»,- ասել է Սապահ-Գուլյանը:
Տիգրան Մանսուրյանի հոգեւոր երաժշտության հիմքում վիշտն է ընկած. մակերեսից այն խաղաղ, զարմանալի հյութեղ ու անհավանական գեղեցիկ է: Այդ երաժշտությունը ոչ այնքան հատում է տառապանքների սահմանը, որքան կլանում է այն, մեկ ընդհանրություն դառնում նրա հետ: Նրա գաղտնի զենքը շքեղ զգացմունքայնությունն է, եւ կասկած չկա, որ հենց դա է 75-ամյա հայ կոմպոզիտորին աշխարհահռչակ կերպար դարձրել:
Դեկտեմբերի 8-ին Բաթումի «Սուրբ Փրկիչ» հայկական եկեղեցում տեղի ունեցավ 1988 թ. Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Աջարիայի հայերի հոգեւոր առաջնորդ Արարատ քահանա Գումբալյանի կողմից մատուցված պատարագից եւ երկրաշարժի անմեղ զոհերի ոգեկոչման կարգից հետո, ներկաների առջեւ ելույթ ունեցավ Բաթումի ավագանու (սաքրեբուլո) ղեկավար Իրակլի Չավլեիշվիլին, որը կարեկցանքի խոսքեր ասելուց բացի ընդգծեց, որ հայ ժողովրդի դժբախտությունը նաեւ բոլոր վրացիների դժբախտությունն է, եւ իրենք միշտ կանգնած են հայ ...
2013-ը հոբելյանական էր հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի համար. այս տարի լրանում էր կոմպոզիտորի ծննդյան 110-րդ ամյակը:
Արվեստների հայկական հիմնադրամը Լոս-Անջելեսում հրապարակել է գիրք Միացյալ Նահանգներում հայերի ունեցած ներդրումի մասին «Yes, We Have: Expanded» վերնագրով: Այդ մասին գրում է «Asbarez»-ը: Գիրքն ունի ավելի քան 800 էջ, ներառում է ավելի քան 700 կրճատ կենսագրություններ ու ԱՄՆ-ի արտոնագրեր, որոնք տրամադրել էին հայկական ծագմամբ ամերիկացիները:
Կիևում վավերագրական ֆիլմ է ցուցադրվել Հայաստանում 1988-ի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի մասին. հայտնում է utro.ua-ն:
Երիկամային անբավարարության պատճառով  շտապ Ստամբուլի Մեմորիալի հիվանդանոց տեղափոխված հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի առողջական վիճակը սկսել է կարգավորվել։
Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ այցելել է Թբիլիսիի Հայ գրողների եւ հասարակական գործիչների պանթեոն:
2012թ. մարտի 16-ին տեղի ունեցավ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանի հանդիպումը Ֆրանսիայի կինոմատոգրաֆիայի եւ անիմացիայի ազգային կինոկենտրոնի նախագահ Էրիկ Գարանդոյի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկու կինոկենտրոնների հետագա համագործակցության ուղղությունները եւ առաջնահերթությունները:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցը Հարավային Քալիֆորնիա կուղեկցվի բողոքի ցույցերով: Ցուցարաները կհիշեցնեն 100 տարի առաջ Թուրքիայում հայերի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչման նախընտրական խոստման մասին: Այդ մասին գրում է ամերիկյան «The Washington Times»-ը:
Դեկտեմբերի 11-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Իտալիայի Նարդո քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Մարչելլո Ռիզիի գլխավորությամբ:
Երկու նշանավոր ամերիկահայեր վերջերս արժանացել են բացառիկ պարգևների՝ հպարտության զգացում պարգևելով հայությանը իրենց իրագործումների համար:
Փետրվարի 21-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը:
Նոյեմբերի 26-ին Կիեւի «Ուկրաինա» Արվեստների ազգային պալատում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2013» երգի 11-րդ մրցույթը:
Մայիսի 27-ին Ռումինիայում Հայաստանի դեսպանության եւ Ռումինիայի Հայոց միության համատեղ կազմակերպմամբ Բուխարեստում տեղի ունեցան Հանրապետության տոնին նվիրված հանդիսություններ: Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում Սարդարապատի հերոսամարտի ոգեկոչումից հետո Հայոց միության մշակութային կենտրոնում բացվեց ցուցադրություն: Հայոց պետականության վերականգնման, այդ իրադարձությունների հետ ռումինահայոց առնչությունների, 1991թ. դեկտեմբերի 11-ին Ռումինիայի կողմից Հայաստանի անկախության ճանաչման մասին ելույթներով հանդես ...


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим




Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: